Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 27-ին հրամանագրեր Է ստորագրել Գոչա Ռատիանիին երկրի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ Լեւան Գիրսիաշվիլիին՝ տեղակալ նշանակելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Վրաստանի պաշտպանության նախարարությունում պաշտոնները թափուր Էին մնացել այն բանից հետո, երբ նոյեմբերի 4-ին կառավարության ղեկավարը Իրակլի Ալասանիային հեռացրեց պաշտպանության նախարարի պաշտոնից, իսկ այնուհետեւ նաեւ նրա բոլոր տեղակալներին: Ալասանիայի փոխարեն նշանակվեց Մինդիա Ջանելիձեն, որը մինչ այդ Պետական անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման կառավարական խորհրդի քարտուղարն Էր: