Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները Սուխումի հետ պայմանավորվել են աշխարհազորայիններին Աբխազիա բուժման ուղարկելու շուրջ, նաեւ ԴԺՀ-ն մարդասիրական օգնություն կստանա Աբխազիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դոնեցկում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել է ԴԺՀ-ի ԱԳ նախարար Ալեքսանդր Կոֆմանը:

«Բանակցեցինք, պայմանավորվեցինք Աբխազիայից հումանիտար օգնության մատակարարումների եւ մեր աշխարհազորայիններին Աբխազիա բուժման ուղարկելու շուրջ»,- ասել Է Կոֆմանը:

Հանրապետությունները նաեւ բանակցություններ են վարում Աբխազիայի կողմից ճանաչման շուրջ: «Այդ ճանաչումը սարերի հետեւում չԷ: Մոտ ժամանակնեսր ԴԺՀ-ի պատվիրակությունը կայցելի Հարավային Օսիա եւ Աբխազիա: Մենք ցանկանում ենք անդամակցել չճանաչված պետությունների միությանը, նպաստել դրա ընդլայնմանն ու ուժեղացմանը, հավելել Է Կոֆմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: