Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել Է Վրաստանի վեց քաղաքացիների՝ Քյոլնում ոսկերչական խանութի կողոպտման մեղադրանքով, ուր նրանք ներթափանցել են թունելի միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 27-ին հաղորդել Է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

 

Հեռուստաընկերության տվյալներով՝ չարագործները ոսկերչական խանութից տարել են մինչեւ 6 կիլոգրամ քաշով ոսկե իրեր: Նրանք այնտեղ են մտել թունելով, որը փորել Էին հարեւան շենքից մինչեւ խանութի նկուղը: Գողոնի արժեքը կազմել Է 100 հազար եվրո:

 

Ըստ որում ոսկերչական խանութը կողոպտել Է հաջողվել սոսկ երկրորդ փորձից: Առաջին անգամ նրանք փորձել Էին խանութ սողոսկել տանիքից, բայց ապարդյուն: