Սևանի, Գորիսի ավտոճանապարհներին (Գորիս- Կապան) և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) նոյեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ից, Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցք ի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռու, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Ջերմուկի ավտոճանապարհներին, ինչպես նաև Տիգրանաշենի Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: