Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet Daily News-ը:

 

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկման հիմնական թեման եղել է Քիրքուքում վերջին դեպքերն ու քաղաքի անվտանգությունը: Դավութօղլուն վստահեցրել է Բարզանիին, որ Թուրքիան պատրաստ է «ցակացած տեսակի օգնություն» տրամադրել Իրաքի կայունության համար: Թուրքիայի վարչապետը հեռախոսազրույցի ընթացքում հրավիրել է Իրաքի ղեկավարին այցելել Թուրքիա: