«Հայաստան» համահայկական հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոն-դրամահավաքը մեկնարկել է Լոս Անջելեսում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այս տարի մարաթոնի հիմնական նպատակն է համայն հայության ջանքերով ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետությունն Արցախին միացնող Վարդենիս-Մարտակերտ նոր ճանապարհի կառուցումը:

 

Հեռուստամարաթոնին մասնակցում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

 

Խոսելով «Հեռուստամարաթոն-2014»-ի հիմնական նպատակը հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման մասին՝ Բակո Սահակյանն այն բնութագրել է որպես Արցախի և ողջ հայ ժողովրդի համար ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական առանցքային նշանակություն ունեցող ծրագիր: