Գեղարքունիքի մարզի ութ համայնքներում դեկտեմբերի 14-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանը, համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Նորաբակ եւ Գետիկ, ավագանու ընտրություններ՝ Ներքին Շորժա, Այգուտ, Կախակն, Փամբակ, Գեղամասար, Շատջրեք համայնքներում:

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում արդեն ավարտվել են թեկնածուների գրանցումները: Նորաբակում համայնքի ղեկավարի թեկնածու է գրանցվել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վազգեն Ասատուրյանը, իսկ առաջադրված մյուս թեկնածուն՝ Հրաչյա Մնացականյանը, ինքնաբացարկ է հայտնել: Գետիկում համայնքի ղեկավարի թեկնածու են գրանցվել գործող գյուղապետ, անկուսակցական Սարգիս Այունցը եւ նախկին գյուղապետ, ՀՅԴ անդամ Աշոտ Դալլաքյանը:

Վերոնշյալ բոլոր համայնքներում ավագանու համար պայքարում ոչ միայն բավարար թեկնածուներ են գրանցվել, այլ նաեւ ծավալվել է մրցակցություն:

 

Խոսրով Խլղաթյան