Անցնող օրն ամփոփ՝ ըստ «Mediamall.am» լրատվականի. 



Վթար Ծիծեռնակաբերդի խճուղում. տուժածի առողջական վիճակը ծանր է

 

 

Նոյեմբերի 27-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 AD 415 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Կ. Հ., ծնվ. 1967 թ) բախվել է կայանած (խափանված) «ԶԻԼ» մակնիշի 22 LO 506 պ/հ ավտոմեքենային (վարորդ' Վ. Վ., ծնվ. 1985թ.), ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

 

Վարորդ Կ. Հ.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրդեհը մարվել է ժամը 05.38-ին:

Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

 

 

***

 

 

Պորոշենկոն հեռախոսով լսել է Պուտինի կողմից հարձակման մասին սպառնալիքը. ԶԼՄ-ներ

 

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հարձակմամբ, եթե նա չկատարի երկու պայման՝ չճանաչի աշխարհազորայիններին և չհրաժարվի եվրաինտեգրումից: Այս մասին հայտնել է Insider-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահին մոտ կանգնած երկու աղբյուրի:

 

Ուշ երեկոյան Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ՝ ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովի ներկայությամբ: Դեսպանին մուտքի մոտ հանդիպել են լրագրողները, սակայն վերջինս հրաժարվել է մեկնաբանել իր ուշ այցը։

 

«Կա խնդիր Ռուսաստանի հետ, նրանք սպառնում են հարձակում սկսել և պահանջում են ճանաչել անջատողականների հանրապետությունները, ինչպես նաև հրաժարվել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունից»,- նշել է աղբյուրը:

 

Նախագահին մոտ մեկ այլ անձ հայտնել է, որ Մոսկվայի հետ կապ չի եղել Ավստրալիայում կայացած գագաթնաժողովից հետո:

«Եթե նախկինում նրանք զրուցում էին հեռախոսով գրեթե յուրաքանչյուր օր, ինչպես նաև միջնորդների միջոցով, ապա այժմ բոլոր շփումները դադարել են: Մենք չենք հասկանում, թե նա ինչ է մտածում»,- ասել է պարբերականի զրուցակիցը:

 

 

***

 

 

Բակո Սահակյանը ԼՂՀ ՊԲ զինծառայողին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով

 

 

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ստորագրել է հրամանագիր: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի' ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային (պայմանագրային) Վիտալիկ Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

 

 

***

 

 

Հասունացել է Հայոց խաղաղապահ ներկայությունը Մերձավոր Արևելքում ապահովելու ժամանակը. Սեյրան Օհանյանը

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Լիբանան մեկնող հայ խաղաղապահներին ողջույնի խոսք է հղել, որում, մասնավորապես, նշել է.

 

«Ահա և եկավ այն պատասխանատու պահը, որին բոլորս սպասել ենք գրեթե երկու տարի: ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» կամ «ՅՈՒՆԻՖԻԼ» առաքելությանը հայ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցության հարցը առաջին անգամ քննարկեցինք 2012թ. հոկտեմբերին Իտալիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ: Երկուստեք եկանք այն եզրակացության, որ արդեն իսկ հասունացել է Հայոց խաղաղապահ ներկայությունը Մերձավոր Արևելքում ապահովելու ժամանակը և դա նպատակահարմար է անել իտալական զորախմբի կազմում:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև անմիջապես սկսվեց ՅՈՒՆԻՖԻԼՈՒՄ-ում հայկական ստորաբաժանման տեղակայման իրավապայմանագրային դաշտն ապահովելուն, վարչական ու նյութատեխնիկական հարցերը կարգավորելուն ուղղված աշխատանքային գործընթաց:

 

Ինչպես արդեն ասեցի, այս ամենի համար պահանջվեց գրեթե երկու տարվա մանրակրկիտ ու հոգնատանջ աշխատանք, և ահա ամեն ինչ պատրաստ է, դու մեկնում եք Լիբանան…Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Ադրբեջանում հերթական հիտերիա է. այժմ էլ' հայկական լավաշի շուրջ

 

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության ցուցակում լավաշի' որպես հայկական ավանդական հացի ներառումը հերթական հիստերիան է առաջացրել հարեւան արհեստածին Ադրբեջան կոչված երկրում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մի քանի օր առաջ Թուրքիայի եւ Ադրբեջանի մշակույթի նախարարները ձեն ձենի տված իրենց ժողովուրդներին «հավաստիացնում էին», որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մոտ ժամանակում լավաշը կգրանցի որպես «թուրք-ադրբեջանական ժառանգություն»:

 

Սակայն, եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում լավաշը հայկական հացատեսակ գրանցվելուց հետո, թուրքերն այն ընդունեցին որպես օրինաչափություն, ադրբեջանական ԶԼՄ-ները դեռեւս շարունակում են «հավատացնել» իրենց ժողովրդին, թե նման բան չկա: Ավելին, Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը հանդիսավորությամբ զեկուցել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում իրենց «հաջողվել է կանխել» լավաշը որպես հայկական մշակութային ժառանգություն գրանցելը:

 

Ադրբեջանում ԶԼՄ-ների բարձրացրած հիստերիան ուղղվել է սեփական իշխանությունների քննադատությանն առ այն, որ նրանք չեն կարողացել «դա անել հայերից շուտ»:

 

Ինքնության թերարժեքությունից եւ բնիկ համարվելու անհագ ցանկությունից զոմբիացված' իրենց «ադրբեջանցի» համարող կովկասյան թաթարները, որոնք 10-րդ դարում Հարավային Կովկասով անցած թաթար-մոնղոլական ցեղերի անզօր մնացորդներն են, բնական է, որ չեն կարող հայկական լավաշի, դուդուկի եւ «Սասունցի Դավիթ» էպոսի եւ ուրիշ շատ նման մշակութային ժառանգություն ունենալ, իսկ այն, ինչ այսօր նրանք փորձում են ներկայացնել որպես իրենցը, դա կովկասյան բնիկ ժողովուրդներից նրանց յուրացրածն է:

 

Ոչ մշակութային ժառանգության պահպանման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեն Փարիզում անցկացրած նիստում որոշել է «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումը Հայաստանում» հայտը մտցնել մշակութային ժառանգության ցուցակի մեջ:

 

 

***

 

 

Թուրքիան ցույց է տալիս ընդգծված ցինիզմի քաղաքականություն. Շարմազանով

 

 

Թուրքիան այս պահին ոչ թե դրական քայլեր է կատարում, այլ վտանգում է տարածաշրջանային կայունությունը և հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնա լով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևկութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Հայաստանը չի արձագանքում Թուրքիայի դրական ուղերձներին:

 

«Կարծում եմ, որ ոչ հայաստանյան հանրության, ոչ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների, ոչ էլ միջազգային հանրության համար այլևս զարմանալի չպետք է լինի, որ Թուրքիան այս հարցում ցույց է տալիս ընդգծված ցինիզմի քաղաքականություն: Ի՞նչ է նշանակում՝ Հայատանը չի արձագանքում մեր դրական ուղերձներին:

 

Եթե դրական քայլը շրջափակման ենթարկելն է, եթե դրական քայլը Եվրոպայի հետ միակ սահմանը փակ պահելն է, հայ-թուրքա կան արձանագրությունները չվավերացնելն է, նախապայման դնելն է, ղարաբաղյան հակամարտության մեջ քիթը խոթելն է, ապա Թուրքիայի իշխանությունները չարաչար սխալվում են: Միգուցե, Թուրքիայի իշխանությունների տրամաբանության մեջ դրանք դրական քայլեր են»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

 

Նրա խոսքով' Թուրքիան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կգնա քայլերի, որպեսզի խաթարի այն աշխատանքները, որ իրականացնելու են Հայաստանի Հանրապետությունը և հայկական Սփյուռքը: «Եվ ես չեմ կարծում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նրանց կհաջողվի ինչ-որ դրական ֆոն ապահովել իրենց քաղաքականության համար, այլ հակառակը, որովհետև բոլորն ամեն ինչ գիտեն: Եվ ես նաև չեմ բացառում, որ առաջիկա ամիսներին կլինեն պետություններ, որոնք կանդրադառնան Հայոց ցեղասպանության դատապարտման խնդրին և կանդրադառնան Թուրքիայի կեղծ և ժխտողական քաղաք ականությանը»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

 

Շարմազանովի բնորոշմամբ' Թուրքիան շարունակում է կեղծիքի և ստի վրա հիմնված իր քաղաքականությունը: Նման քաղաքականությունը միշտ էլ համարժեք պատասխան է ստանում: «Ստի և կեղծիքի վրա հիմնված էր նաև Հիտլերի Ֆաշիստական Գերմանիան, հիմա էլ Թուրքիան է նույն ժխտողական քաղաքականությունն իրականացնում, սակայն Թուրքիան պետք է հաշվի առնի, որ համարժեք պատասխան է ստանալու»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

 

 

***

 

 

Ուրախալի լուր բոլոր վարորդների համար. կառավարությունը հաստատեց տասնյակ հազարավոր քաղաքացիների տուգանքներն անվավեր ճանաչելու նախագիծը

 

 

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ևս 4 օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով ակնկալվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայումս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը:

 

Միաժամանակ, սահմանվել է անցումային դրույթ, ըստ որի, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար մինչև նշված օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը կազատվի վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքների չափի ավելացած մասի վճարման պարտականությունից:

 

Այս դրույթը նպատակ ունի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված վարչական ակտերի վրա տարածել սույն օրենքի հետադարձ ուժը, այն դեպքում, երբ վարչական ակտի հասցեատերը սույն օրենքով սահմանված կարգով պատշաճ չի ծանուցվել վարչական ակտի մասին և տուգանքն ավելացել է, նա ազատվում է տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից՝ վճարելով տուգանքի հիմնական գումարը:

Կառավարության առաջարկած այս նորմը բխում է տասնյակ հազարավոր քաղաքացիների շահերից:

 

 

***

 

 

Երևան-Արտաշատ ճանապարհին «Ռենո»-ն վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու

 

 

Երևան-Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին՝ Այնթապ գյուղում, նոյեմբերի 26-ին' ժամը 21.20-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի « եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:

 

 

***

 

 

Դատարանը հրապարակել է 2007թ. ադրբեջանցի դիվերսանտի կողմից Շահումյանում նկարահանված տեսանյութերը

 

 

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 27-ին շարունակվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, դատական նիստում ներկայացվել են դիվերսանտների ձերբակալման պահին նրանց մոտից առգրավված տեսասկավառակներում առկա նյութերը, որոնք 2007 թվականի հունիսին և սեպտեմբերին տեսանկարահանել է ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ամբաստանյալ Դիլհամ Ասկերովը:

 

Տեսանյութերում, որոնք ուղեկցվում են Ասկերովի մեկնաբանությամբ, մանրամասն նկարագրվում են Շահումյանի շրջանի հայկական բնակավայրերի դիրքը, ժողովրդագրական տվյալները, բնակչության զբաղվածության ու ենթակառուցվածքների մասին տվյալներ։ Ամբաստանյալն իր կատարած տեսանկարահանումներում առանձնահատուկ տեղ է հատկացրել շրջանում տեղակայված ԼՂՀ ՊԲ զինվորական ստորաբաժանումների և ռազմական տեխնիկայի մակնիշներին ու տեղակայման վայրերին։

 

Բացի այդ, տեսանյութերի մեջ կատարած իր մեկնաբանություններում նա հաճախ է հնչեցնում հայերի նկատմամբ ազգային ատելութ յուն պարունակող արտահայտություններ՝ իր հայրենակիցներին կոչ անելով ստեղծել պարտիզանական ջոկատներ' Շահումյանի շրջանը հետ գրավելու նպատակով։ Հատկանշական է, որ նա իր մեկնաբանություններից մեկում իրեն Շահումյանի շրջանում գտնվելու հնարավորություն ընձեռելու համար հատուկ շնորհակալություն է հայտնում ոմն Աբգան Մուալիմովին և նրա պետին։

 

Պատասխանելով տեսանյութերի շուրջ դատախազ Կարեն Գաբրիելյանի և դատավոր Անատոլի Թադևոսյանի հնչեցրած հարցերին՝ ամբաստանյալ Ասկերովը ժխտել է իր կապն ադրբեջանական հատուկ ծառայությունների կամ զինվորականների հետ՝ պնդելով, որ տեսանկարահանումներն իբր կատարել է միայն անձնական ու ընտանեկան դիտումների նպատակով։

 

ԼՂՀ ժողովրդագրական վիճակի, բնակչության զբաղվածության, ենթակառուցվածքների, ինչպես նաև ռազմական բնույթի տեղեկություններ հավաքելու և տարածելու համար Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով։

 

 

***

 

 

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը նախարար Նալբանդյանի ելույթին վկայում է նրանց մոտ փաստերի իսպառ բացակայության մասին. Տիգրան Բալայան

 

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքը վկայում է նրանց մոտ փաստերի իսպառ բացակայության մասին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքը նախարար Նալբանդյանի՝ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում ելույթին խոսում է փաստերի իսպառ բացակայության մասին»,- գրել է Բալայանը:

 

ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում հանդես է եկել ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով, որի ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի պաշտպանության բանակի' ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողների կյանք, Բաքվի վերջին հանցավոր սադրանքներից է:

 

Նա նշել է, որ առերեսվելով Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպտագույն խախտմանը' Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված է եղել դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու համար խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին և մյուս երկու օդաչուների մասունքները։

 

Նալբանդյանը նկատել է, որ Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, որը մեկ անգամ ևս ակնհայտ է դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների' ուղղաթիռի խոցման վերաբերյալ հրապարակած հայտարարությանն իր արձագանքից: Ադրբեջանը ակնհայտորեն կորցնում է իրականության զգացումը' օրեցօր խորացնելով անդունդը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև:

 

Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը' ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման, վս տահության ամրապնդման միջոցների կիրառման վերաբերյալ, այլև գործում է դրանց հակառակ' կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը: Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է իրական սպառնալիք' Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համար:

 

 

***

 

 

Եվրախորհրդարանի նախագահը քննադատել է Ադրբեջանին

 

 

Ստրասբուրգում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Սախարովի անվան պարգեւի հանձնման արարողությունը: Պարգեւը հանձնվել է Կոնգոյից բժիշկ-գինելոլոգ Դենիս Մուկվեգեին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ները, արարողության ժամանակ ունեցած ելույթում Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել է Ադրբեջանին:

 

Անդրադառնալով Ադրբեջանում իրավապաշտպանների ձերբակալության խնդրին, Շուլցը հայտարարել է. «Լեյլա Յունուսը ներկայացվել էր Սախարովի անվան մրցանակի, քանի որ նա պայքարում էր մարդու իրավունքների համար եւ պաշտպանում այդ իրավունքներն Ադրբեջանում: Եվրախորհրդարանը ադրբեջանական իշխանությհուններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել անմեղ եւ հիվանդ կնոջը»:

 

Շուլցի խոսքով' Եվրախորհրդարանը փորձել է պատվիրակություն ուղարկել Ադրբեջան, սակայն, եվրախորհրդարանականների այդ նախաձեռնությունն այդպես էլ չի հաջողվել կյանքի կոչել: Մարտին Շուլցը նաեւ բողոք է հայտնել Ադրբեջանի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս թույլ չեն տվել եվրոխարհրդարանականներին մուտք գործել Ադրբեջան:

 

Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, հայտնի իրավապաշտպան, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսն Ադրբեջանում ձերբակալվել է 2014 թ-ի հուլիսի 30-ին:

 

Լեյլա Յունուսն ու նրա ամսուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի բարձրաձայնումն է եւ միջազգային կազմակերպություններին արված' Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերը:

 

Լեյլա Յունուսն արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոնի անվան «Sergio Vieria de Mello» պարգեւին: