Գյումրի-Աշոցք միջպետական ավտոճանապարհի (Մ1, Երևան-Գյումրի-Բավրա-Վրաստանի սահման)Քեթիի լեռնանցքի 139-140-րդ կմ հատվածում ծանրաքաշ վեց ավտոմեքենաների մաշված անվադողերի պատճառով նոյեմբերի 28-ին' գիշերը ժամը 01:00-02:00-ի սահմաններում, տեղի է ունեցել խցանում:

 

«Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության աշխատակիցների շնորհիվ երթևեկությունը տվյալ հատվածում կարճ ժամանակահատվածում վերականգնվել է: