Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ'«Նախախորհրդարան» շարժման անդամ Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենան դիտավորությամբ, հրկիզման եղանակով այրելու դեպքի առթիվ: 201 4թ. նոյեմբերի 27-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը' ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ հրկիզման եղանակով այրել է Երևան քաղաքի բնակչուհի Սուսաննա Մելքոնյանին պատկանող «CHERY TIGGO» մակնիշի ավտոմեքենայի անվադողը և հետևի վահանը' Սուսաննա Մելքոնյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

 

Փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Սուսաննա Մելքոնյանը ճանաչվել է որպես տուժող:

 

Նշանակվել են դատաապրանքագիտական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

 

Հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին' ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

 

Նախաքննությունը շարունակվում է: