Դոլարի թակացումն արդեն իսկ անդրադարձել է ապրանքների գների բարձրացման վրա:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը կարծիք հայտնեց, որ հնարավոր է դեռևս 5-10 տոկոսի սահմաններում գների թանկացում առաջիկա շրջանում՝ մինչև հունվարի մեկ:

 

«Արդեն այդ ազդեցությունը զգացվում է: Մեզ մոտ կա առաջին անհրաժեշտության գների բավականին, էական թանկացում, իսկ դա կունենա ավելի վատ հետևանքներ ավելի էական ապրանքների վրա: Դա կվերաբերի և՛ գազին, և՛ էլեկտրաէներգիային, և՛ մնացած ամեն ինչին»,- ասաց նա: