Adidas-ը ներկայացրել է նոր խաղակոշիկներ նվիրված Լիոնել Մեսսիի կարիերայի սկզբին:

Խաղակոշիկներն ստացել են Mirosar10 անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «Իմ Ռոսարիո»: Ռոսարիոն արգենտինական քաղաք է, որտեղ Մեսսին կատարել է իր առաջին քայլերը ֆուտբոլում: