Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն սկսել է մարզվել գնդակով:

Այսօր Օզբիլիսը «Սպարտակի» ֆուտբոլիստների հետ է խաղադաշտ դուրս եկել և մարզվել է անհատական ծրագրով:

«Վիրահատությունից հետո առաջին ամիսը սարսափելի էր: Այժմ արդեն խաղադաշտում սկսել եմ մարզումները: Աշխատում եմ գնդակով և վերջապես ինձ ֆուտբոլիստ եմ զգում: Երկրպագուների աջակցությունն, իհարկե, շատ է օգնել իմ վերականգնվելուն: Շնորհակալություն նրանց՝ բարի խոսքերի համար: Ջանասիրաբար կաշխատեմ, որպեսզի մրցաշրջանի վերսկսմանն արդեն շարք վերադառնամ»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: