Ստեփանավանի, Տաշիրի, Մարտունու, Վարդենիսի, Ջերմուկի, ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում, նոյեմբերի 28-ի ժամը 17:30-ի դրությամբ, տեղում է թույլ ձյուն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: