Գելիֆակս քաղաքի բժշկական կենտրոնում մեկնարկել են էբոլայի դեմ կանադական պատվաստանյութի փորձարկումները: Ինչպես նոյեմբերի 28-ին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կանադալան CTV հեռուստաընկերության կայքը, յոթ կամավոր արդեն ստացել է փորձարարական պատվաստանյութերը. ընդհանուր առմամբ, փորձարկումների կմասնակցի 18-65 տարական 40 անձ:

 

Պատվաստումից հետո բժիշկները հետևելու են կամավորների վիճակին հաջորդ, երրոր, օրերին, այնուհետ մեկ շաբաթ անց, 14 և 21-րդ օրերին:

 

Փորձարկման մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 1,1 դոլար:

 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝նոյեմբերի 23-ի տվյալների՝ Էբոլա տենդի զոհերի թիվը հասել Է 5689-ի, ընդամենը վարակվել Է 15 հազար 935 մարդ: Տուժածների մեծ մասը բաժին է ընկնում արեւմտաաֆրիկյան երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին: