Շվեյցարիայի պետական խորհուրդն ուսումնասիրում է ալկոհոլի վաճառքի արգելման վերաբերյալ նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, համաձայն նախագծի՝ կդադարեցվի ալկոհոլի վաճառքը երեկոյան 22-ից մինչև առավոտյան 6-ը: Նման որոշման նպատակն է' պաշտպանել երիտասարդ սերունդը: Դրանով կսահմանափակվի երիտասարդների հասանելիությունը ալկոհոլին:

 

Որոշումը չի վերաբերվի ռեստորաններին: Այն ուղղված է մթերային խանութներին, որտեղ ալկոհոլն ավելի էժան է ռետորանների համեմատ: Խանութներից գնված ալկոհոլն օգտագորվում է հանրային վայրերում, ինչը որոշակի խնդիրների պատճառ է դառնում:

 

Նախատեսվում է ալկոհլի վաճառքը երեկոյան արգելել նաև զբոսաշրջային Բերնս Օբելենդ տարածաշրջանում: