Գավառ քաղաքի տեղական բյուջեի միջոցներից ներդրված 14 միլիոն դրամի հաշվին ընդարձակվել է փողոցային լուսավորության ցանցը մոտ 5 կիլոմետր երկարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, քաղաքի Ազատության -1, Գրիգոր Նարեկացի փողոցներում եւ «Բերդի գլուխ» կոչվող տարածքում, ո րը զբաղեցնում է գերեզմանոցը, անցկացվել է արտաքին լուսավորության ցանց: Տեղադրված 49 նոր լուսատուները նշյալ փողոցները լուսավորում են ժամը 18-ից մինչեւ կեսգիշեր:

 

Շինարարական աշխատանքները սկսվել եւ ավարտվել են այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին: Գավառի քաղաքապետի տեղեկալ Գրիգոր Բոշյանի հավաստմամբ՝ եկող տարվա ընթացքում շարունակվելու են լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները, ինչը բխում է համայնքի քառամյա զարգացման ծրագրի դրույթներից: