Ադրբեջանում տարվա ընթացքում ծնվող մոտ 165 հազար երեխաներից 25 հազարը լույս աշխարհ են գալիս արտաամուսնական կապերից: Ամուսնացողների 11 տոկոսն ամուսնալուծվում են: Դրանք բոլորը լուրջ հարցեր են եւ խիստ անհանգստացնում են հասարակությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Հադը Ռաջաբլին:

 

Նա հայտնել է, որ Ադրբեջանում երկու միլիոն ընտանիք կա, տարեկան մոտ 90 հազար զույգեր ամուսնանում են: Պատգամավորը նշել է, որ արտաամուսնական ծնունդների եւ ամուսնալուծությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները լուրջ խնդիր են Ադրբեջանում: