ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովի կարծիքով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի վարչապետ: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ հղում անելով իր Twitter-ում արված գրառումը:

 

«Պորոշենկոյի նոր խոսքը. Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Սաակաշվիլիի դաշնակցը: Իսկ ինչու չնշանակել վարչապետ հենց Սաակաշվիլիին»,- գրել է Պուշկովը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերագույն Ռադայի նոր գումարման առաջին նիստի ժամանակ Պորոշենկոն առաջարկել է օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծ ներկայացնել, որը թույլ կտար օտարերկրյա քաղաքացիներին ներգրավել կառավարության աշխատանքի մեջ: