Նոր «Սառը պատերազմի» առաջացումն իրական սցենար է, սակայն դրանից կարելի է խուսափել՝ կարգավորելով Ուկրաինայի հակամարտությունը: Այս մասին հայտնել է lenta.ru-ն' մեջբերելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսքը:

 

«Ես չեմ կարծում, որ այժմ «Սառը պատերազմ» է, ինչպիսին եղել է մինչ 1989 թվականը։ Սակայն մենք կարող ենք այն կրկին ունենալ, այդ իսկ պատճառով այժմ պետք է բոլոր ջանքերը ներդնել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար»,- ասել է Յագլանդը։

 

Ավելի վաղ Սառը պատերազմի հնարավոր վերադարձի մասին հայտնել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում նա Արևմուտքին էր պատասխանատու համարել «Սառը պատերազմ» հիշեցնող գործողությունների համար։