ESET հակավրիուսային կազմակերպության տվյալների համաձայն' չարագործները WhatsApp հավելվածում, առանց օգտատերերին տեղեկացնելու, միացնում են վճարովի SMS ծառայություններ: Այս մասին նոյեմբերի 29-ին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:

 

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ WhatsApp հավելվածի օգտատերերին խորհուրդ է տրվում անջատել կարդացած հաղորդակցությունների ինդիկատորը. աննկատ միացվում էր վճարվի կարճ հաղորդակցությունների ծառայությունը:

 

Փորձագետները նշում են, որ WhatsApp հավելվածում կարդացած հաղորդակցությունների ինդիկատորը հայտնվել է նոյեմբերին: Նորամուծության նկատմամբ առաջացած դժգոհություններից օգտվեցին չարագործները, ովքեր Facebook, Twitter և այլ սոցիալական ցանցերում սկսեցին տարածել հաղորդագրություններ, որոնք, հետևելով բերված հղմանը և կատարելով հրահանգները, օգտատերերը իբրև թե կարող էին անջատել կարդացած հաղորդակցությունների ծառայությունը:

 

Մասնագետները նշված հղումներում հայտնաբերեցին դաշտեր, որտեղ օգտատերերը պետք է ներմուծեն իրենց հեռախոսահամարը: Սակայն այս կերպ օգտարերը չի ձերբազատվում ծառայությունից, որը մյուս օգտատիրոջ մոտ նշում է կարդացած հաղորդակցությունների վերաբերյալ, և միևնույն ժամանակ, նա միանում է թանկարժեք SMS ծառայությանը:

 

Այս առիթով փորձագետները կոչ են անում չարձագանքել նմանատիպ հաղորդակցություններին և ստուգել նոր ծրագրային արտադրանքի տեղեկատվությունը պաշտոնական աղբյուրներում:

 

WhatsApp հավելվածը ներկա պահին աշխարհում ամենապահանջվածն է և 2014 թ. սեպտեմբերի դրությամբ դրանից օգտվում էր 600 մլն օգտատեր: