Ճամբարակի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:40-ի դրությամբ,) տեղ-տեղ մերկասառույց է: Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի և Սևանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

 

Գորիսի տարածաշրջանում բուքը դեռ շարունակվում է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: