wrestling.amՀունահռոմեական ըմբշամարտի նորընծա աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 98 կգ քաշային գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նոյեմբերի 6-ին մեկնել էր Գերմանիա՝ ուժերը փորձելու բունդեսլիգայի ըմբշամարտի ակումբային առաջնությունում։
Համաձայն կնքած պայմանագրի՝ «ճերմակ արջը» ( հզոր ուժի տեր ըմբիշին այսպես փաղաքշաբար անվանում են շրջապատում) «Մայնց-88» ակումբի կազմում մինչև այս տարվա վերջ պարտավորվել է 4-5 գոտեմարտ անցկացրել:
Արդեն հայտնել ենք, որ Արթուրի նորամուտը բունդեսլիագայում փայլուն է ստացվել: 23-ամյա աշխարհի չեմպիոնը «Մայնց-88»-ի կազմում անցկացրած երկու մենամարտերում էլ վստահ հաղթանակներ է տոնել:
Դրանցից առաջինում՝ առաջնության 8-րդ մրցափուլի հանդիպումում «Մայնց-88-ը» 17:7 հաշվով առվելության հասավ «Մանսֆելդեր Լանդի» նկատմամբ: 98 կգ քաշային կարգում Ալեքսանյանը 16:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ մրցակցի թիմում հանդես եկած 41-ամյա գերմանացի ըմբիշ Օրլին Մեյբների նկատմամբ:
Այս մրցամարտից 1 օր անց՝ 9-րդ մրցափուլում «Մայնց-88»-ն 9: 11 հաշվով զիջեց «Կյոլերբախին», ում, ի դեպ, 1-ին շրջանի մրցամարտում պարտության էր մատնել 16:10 հաշվով:
Չնայած «Մայնց-88»-ը զիջեց իր մրցակցին թիմային պայքարում, սակայն 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը իր թիմին հաղթական կարևոր միավորներ պարգևեց: Նա այս անգամ էլ ծանրակշիռ ու տպավորիչ հաղթանակ տարավ բավական բարդ ու լուրջ մրցակցի նկատմամբ: Արթուրը 4:1 հաշվով առավելության հասավ 2014 թ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն, 32-ամյա ֆրանսիացի Մելոնին Նումոնվիի նկատմամբ:
Նոյեմբերի վերջին տասնօրյակում «Մայնց-88»-ը անցկացրեեց 10-12-րդ մրցրափուլերի հանդիպումներն, ու նախ 27:2 հաշվով հաղթեց «Աախեն-Վալհեյմինին», ապա 13:14 հաշվով զիջեց «Մյոմբրիս –Քյոնիգշոֆին», իսկ 2օր առաջ էլ 17:7 հաշվով պարտության մատնեց ստուգատեսում 3-րդ տեղում ընթացող «Լյուկենվալդերին»:
Հիշեցնենք, որ «Մայնց-88»-ը հանդես է գալիս բունդեսլիգայի հյուսիսային գոտու մրցաշարում, ուր ելույթ են ունենում 7 թիմեր: Առայժմ այս գոտու հաղթողի կոչումը նվաճելու համար հիմնական պայքարն ընթանում է 2-րդ տեղը զբաղեցնող «Մայնց-88»-ի, որը թիմային 9 հաղթանակ է տարել ու 3 պարտություն կրել և «Կյոլերբախի» միջև:
Արթուր Ալեքսանյանը շարունակելով իր հաղթարշավը բունդեսլիգայում «Աախեն-Վալհեյմի» հանդիպման ժամանակ ընդամենը 3.32 րոպեում բացահայտ առավելությամբ՝ 19:4 հաշվով պարտության մտեց Մարտին Օտտին, իսկ «Մյոմբրիս –Քյոնիգշոֆին» հետ մրցամարտում էլ՝ 6:0 հաշվով Ռոբին Ֆերդինանդի ն կատամաբ: Իսկ ահա «Լյուկենվալդերին» հետ հանդիպմանը «ճերմակ արջը» չմասնակցեց :
Տեղին է նշել, որ «Մայնց-88»-ի կազմում ընթացիկ առաջնության առաջին 3 մրցափուլերի հանդիպումներին մասնակցել է նաև ազատ ոճի մեր ուժեղագույն ըմբիշներից մեկը՝ 30-ամյա Միհրան Ջաբուրյանը , ով հայտավորված է այս ակումբում և 57 կգ քաշային կարգում այդ մրցափուլերում 3 անընդմեջ հաղթանակ է տոնել