Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինն ստորագրել Է օրենք, որը 2015 թվականին դադարեցնում Է մի շարք պաշտոնյաների աշխատավարձերի ինդեքսավորումը: Օրենքի տեքստը հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Փաստաթղթի համաձայն՝ սահմանափակումները վերաբերել են ՌԴ-ի նախագահի վարչակազմի, ՌԴ-ի կառավարության աշխատակազմի, ՌԴ-ի Հաշվիչ պալատի, ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության աշխատակազմի եւ դրա տարածքային մարմինների աշխատակիցների աշխատավարձերին: Նախաձեռնությունը մշակողների կարծիքով՝ պետական պաշտոնյաների այդ կատեգորիաների դրամական վճարն ավելի վաղ ինդեքսավորվում Էր գնաճից առաջանցիկ տեմպերով, ինչի կապակցությամբ 2015 թվականին նրանց աշխատավարձերի նման բարձրացման անհրաժեշտություն չկա:

 

Բյուջետային աշխատողների մյուս կատեգորիաների դրույքները կինդեքսավորվեն: Այդ նպատակի համար 2015 թվականի բյուջեում ամրագրված Է 80 միլիարդ ռուբլի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: