Ազգային ժողովում այսօր շարունակվեց «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:

 

Չնայած այն բանին, որ այս փուլում ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին իր առաջնահերթությամբ համարվում է առաջնային փաստաթուղթ և օրակարգային հարց, այդուհանդերձ հարցի քննարկումն ընթանում էր կիսադատարկ դահլիճում: Հիմնական զեկուցող, Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին հարցով դիմելու համար նախորդ նիստում հերթագրվել էր 19 պատգամավոր, որոնց թվում ոչ մի ԲՀԿ-ական պատգամավոր չկար:

Ստորև ներկայացնում ենք հատված քննարկումից.