Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև նախատեսվում է կնքել 75 մլն եվրո արժողությամբ վարկային և ծրագրային համաձայնագիր «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի շրջանակներում, ինչն ամրագրված է նաև 2013թ. նոյեմբերի 5-ին ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ստորագրված ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' վարկային և ծրագրային համաձայնագրի հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի-ի նիստի օրակարգում:

 

 

Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը' վրացական սահմանին մոտ' Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Հրազդանից 400 կՎ գծի միջոցով (առաջին փուլում' «Ալավերդի» 220 կՎ գոյություն ունեցող գծի միջոցով):

 

 

«Ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո: Ծրագրի ֆինանսավորման նպատակով KFW բանկը տրամադրում է 85.2 մլն եվրո վարկ' 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.5 մլն եվրո' Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից:

 

Միաժամանակ Ծրագրի 1-ին փուլը կհամաֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո գումարի չափով տրամադրվելիք վարկային միջոցների և Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվելիք 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին»,- ասված է նախագ ծի հիմնավորման մեջ: