ffa.amՔիչ առաջ Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015/2016 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեխիայի, Սերբիայի և Էստոնիայի մինչև 19 տարեկանների հավաքականները: Որակավորման փուլի խմբային մրցաշարն ընդունող երկիրը պարզ կդառնա ավելի ուշ, իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Գերմանիայում: Ընդհանուր առմամբ 52 թիմեր բաժանվեցին 13 խմբերի: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգան 2-ական թիմեր, ինչպես նաև խմբերում երրորդ տեղ գրաված թիմերից մեկը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել խմբերից մեկի 2 լավագույն թիմերի հետ խաղերում: Այս փուլում նրանք կմիանան Իսպանիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները տեղի կունենան 2016 թ. գարնանը: Մասնակից 28 թիմերից եզրափակիչ մրցաշար դուրս կգան 7 թիմեր, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Գերմանիան: