Իրանի օդուժի կործանիչները հրթիռակոծել են «Իսլամական պետություն» ռազմատենչ խմբավորման դիրքերն Իրաքի տարածքում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբիին:

 

«Մենք ապացույցներ ունենք, որ Իրանն իրոք վերջին մի քանի օրերի ընթացքում ավիահարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին՝ օգտագործելով F-4 Phantom տիպի կործանիչները»,- ասել է նա:

 

Ավելի վաղ Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի կեսերին անձնական նամակ էր ուղարկել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, որտեղ երկու հարց էր առաջ քաշել՝ ԻՊ-ի դեմ արշավին Իրանի աջակցությունն ու միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հարցը: