Ադրբեջանն ու Թուրքիան քննարկում են համատեղ արտադրության արբանյակներ ստեղծելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է trend.az-ը՝ վկայակոչելով Թուրքիայի գիտության, տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Իգըշ Ֆիքրիին:

 

«Այդ հարցը դեռ քննարկման փուլում է»,- ասել է Ֆիքրին՝ շնորհավորելով Ադրբեջանին երկրորդ արբանյակի աշխատանքի մեկնարկի կապակցությամբ:

 

Նրա խոսքով' դրանով պայմանավորված ակնկալվում է ուսումնասիրությունների իրականացում, և «ենթադրվում է, որ այդ ոլորտում նոր նախագծերը կարելի է իրականացնել համատեղ ջանքերով»: