Վրաստանի մայրաքաղաքում ամանորյա տոնական լուսավորման կազմակերպումը կավարտվի մինչեւ դեկտեմբերի 20-ը: Այդ մասին, ինչ:ես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 

«Ռուսթավելու պողոտայում արդեն ավարտել են Վրաստանի խորհրդարանի շենքի զարդարումը, շենքի առջեւ տեղադրվել են հրեշտակների ու ծաղիկների լուսարձակողող ֆիգուրները: Ամանորյա գլխավոր 25-մետրանոց տոնածառը կտեղադրվի խորհրդարանի շենքի առջեւ»,-նշել են քաղաքապետարանում:

 

Ամանորյա տոնածառի ավանդական կոմպոզիցիան կտեղադրվի Ազատության հրապարակում, Սբ.Գեորգիի հուշակոթողի շուրջը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: