Լիբիայից ժամանած և «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռը կանոնավոր բեռնափոխադրման չվերթ է իրականացրել:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը: «Չվերթի պլանով նախատեսված էր, որ այն պետք է վայրէջք կատարեր «Շիրակ» օդանավակայանում: Այս ամենի մեջ ոչ մի արտառոց բան չկա, ոչ մի արտապլանային, առավել ևս' արտակարգ իրավիճակ այստեղ չկա»,-հավաստիացրեց Ռուբեն Գրդզելյանը:

 

Ինքնաթիռի անդամները բժշկական ստուգման են ենթարկվել «Շիրակ» օդանավակայանի սահմանային սանիտարական հսկիչ կետում էբոլա վիրուսի դեմ կանխարգելիչ աշխատանքների շրջանակում: Նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել: