Կապանից Մեղրի տանող ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում (Մ-17, Մ2-Կապան-Ծավ-Մ2) դեկտեմբերի 3-ին' ժամը 18:00-ի սահմաններում, հսկայական ժայռաբեկոր է պոկվել և ընկել ճանապարհի երթևեկելի մասի վրա' միակողմանի փակելով այն: «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից աշխատանքներ են տարվում ճանապարհը երկկողմանի երթևեկելի դարձնելու համար: