Սիրիական բանակը Դոր Զորի մարզում «Իսլամական պետության» հետ բախումների ժամանակ մեծ վնասներ է հասցրել նրան: Ոչնչացվել է ԻՊ-ի ականապատ տանկը, որով իսլամիստները փորձում էին հարձակում գործել Դեր Զորի Ռադաֆա թաղամասի ռազմական հենակետի վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տանկի ոչնչացման հետևանքով տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Սիրիական բանակը Սինաա և Շեյխ Յասին թաղամասերում լուրջ վասներ է հասցրել ԻՊ-ին:

 

ԻՊ-ն հաստատվել է Դեր Զորի մի քանի թաղամասերում, որտեղից հաձակումներ է գործում խաղաղ բնակչության վրա: Նախորդ ամսվա ընթացքում ահաբեկիչները Դուհլա գյուղում գլխատել էին 10 բնակչի:

 

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ բանակը 15 ահաբեկչի է ոչնչացրել Շեյխ Միսքին բնակավայրի մերձակայքում: Ավելի վաղ բանակն ազգային կամավորական ջոկատների հետ «Ջաբհա ան Նուսրա»-ից ազատագրել էր Շեյխ Միսքինի մեծ մասը:

 

Տասնյակ ահաբեկիչներ սպանվել են Հալեպի մի քանի թաղամասերում և մերձակա գյուղերում:

 

Դամասկոսի բնակելի Մասաքին Բրզե թաղամասում պայթյունից մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել: Ոստիկանության տեղեկացմամբ, պայթուցիկ սարքավորումը տեղադրվել է Իբրահիմ Խալիլ մզկիթի մոտ: Բացի այդ, հրասանդ է ընկել Դամասկոսի մերձակայքում գտնվող Հարասթա գյուղում՝ պատճառելով նյութական վնասներ:

 

Սիրիական հակամարտության մոտ 4 տարում բախումների զոհ են դարձել 200 հազարից ավելի մարդ: