2015 թվականի հունվարի մեկից ամբողջովին կսկսի աշխատել Եվրասիական տնտեսական միությունը, որի հիմնարար սկզբունքներն են իրավահավասարությունը, փոխադարձ հարգանքը և պրագմատիզմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Դաշնային ժողովում ամենամյա ուղերձի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նա խագահ Վալադիմիր Պուտինը: «Հիմնարար սկզբունքներն են ազգային ինքնատիպության և բոլոր անդամ երկրների պետական ինքնավարության պահպանումը: Ես համոզված եմ, որ սերտ համագործացությունը զարգացման հզոր աղբյուր կդառնա Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների համար»,- ասաց ՌԴ նախագահը:

 

Վալդիմի Պուտինի խոսքով' ՌԴ գերակայություններն են առողջ պետությունը և ընտանիքը, նախնիներից ժառանգած ավանդական արժեքները'համադրած ապագայակենտրոն ուղղվածության հետ, կայունությունը' որպես զարգացման նախապայման, հարգանքը այլ ժողովուրդների և պետությունների հանդեպ'Ռուսաստանի անվտանգության և օրինական շահերի պաշտպանության երաշխիքների պայմաններում:

 

Ներկա քաղաքական և տնտեսական համաշխարհային իրավիճակում ՌԴ նախագահի այս տարվա ուղերձն առանձնակի կարևորություն ունի: Ռուսաստանի ղեկավարը գնահատականներ է տվել նաև երկրում տիրող ընթացիկ իրավիճակին, նախանշել զարգացման հիմնական ուղղությունները: «Ռուսաստանի նպատակն է որքան հնարավոր է շատ իրավահավասար գործընկերներ ձեռք բերել ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում: Կընդլայնենք մեր ներկայությունն այն տարածաշրջաններում, ուր թափ են ստանում ինտեգրացիոն գործընթացները, ուր չեն խառնում տնտեսությունը և քաղաքականությունը, այլ ընդհակառ ակը վերացնում են բոլոր խոչընդոտները առևտրի, տեխնոլոգիական փոխանակության և ներդրումների, մարդկանց ազատ տեղաշարժման համար»,- ասաց նա' հավելելով, որ ՌԴ չի պատրաստվում խզել հարաբերությունները Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ: Միաժամանակ կընդլայնվեն և կզարգացնեն ավանդական կապերը հարավամերիկյան մայրցամաքի հետ, կշարունակվի համագործակցությունը Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ:

 

Պետք է դիտարկել, թե վերջին տասնամյակում ինչպես է նպատակաուղղված առաջ ընթանում Ասիական և Խաղաղօվկիանոսյան շրջանը: «Ռուսաստանը որպես Խաղաղօվկիանոսյան գերտերություն մտադիր է օգտագործել այդ հսկայական ներուժը»,- ասաց Վլադիմիր Պուտինը: