ԱՄՆ-ի նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքը վերջին ժամանակներս վատթարացել է. եթե անցյալ տարվա օգոստոսին Ամերիկան բացասաբար էր ընկալում 35 տոկոսը, ապա ներկայում այդ ռուսաստանցիների թիվն աճել Է մինչեւ 66 տոկոս: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետեւում է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուս աստանյան կենտրոնի հարցախույզից:

 

Այսպիսով, գերազանցվել է Նահանգների նկատմամբ բացասական վերաբերմունքի՝ 2008 թվականի սեպտեմբերի «հակառեկորդը», երբ ԱՄՆ-ին վատ Էր վերաբերվում ռուսաստանցիների 65 տոկոսը: ԱՄՆ-ի նկատմամբ դրական վերաբերմունք ունի 22 տոկոսը, այդ երկրի նկատմամբ իր վերաբերունքը դժվարացել Է հայտնել 12 տոկոսը: Ամերիկայի մասին առավել դրական պատկերացումը եղել Է շուրջ քառորդ դար առաջ՝ 1991 թվականին:

 

Հետազոտության համաձայն՝ այս տարի ռուսաստանցիներն առաջին անգամ են շատ ցածր գնահատական տալիս երկու տերությունների հարաբերություններին: Այսպես, գրեթե յուրաքանչյուր երկրորդ հարցվածը (49 տոկոս) նշում Է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տիրող լարվածությունը (համեմատության համար՝ 2013 թվականի օգոստոսին՝ 19 տոկոս), յուրաքանչյուր հինգերորդը՝ սառնությունը (21 տոկոս) եւ թշնամությունը (20 տոկոս):

 

Սոսկ քչերն են կարծում, թե պահպանվել են բարեկամական (5 տոկոս), բարիդրացիական (1 տոկոս) եւ պարզապես նորմալ (1 տոկոս) հարաբերությունները:

 

Կենտրոնը հարցումն անցկացրել Է նոյեմբերի 22 – 23-ը՝ Ռուսաստանի 46 մարզերի, երկրամասերի եւ հանրապետությունների 132 բնակավայրերում: Դրան մասնակցել Է 1600 մարդ: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: