Վատիկանի Էկոնոմիկայի նախարար Ջորջ Փելը հայտարարել է, որ քաղաք-պետության տարբեր դեպարտամենտների հաշիվներում թաքցված են հարյուր միլիոնավոր եվրոներ: Այդ ամբողջ փողը չի հայտնվել Սուրբ Աթոռի հաշիվների պաշտոնական հաշվեկշիռներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Բրիտանական Catholic Herald հանդեսում հրապարակված հոդվածում ավստրալացի կարդինալ Ջորջ Փելը պատմում Է, որ Վատիկանի ֆինանսական դրությունն իրականում շատ ավելի լավ Է, քան ավելի վաղ կարծում Էին:

 

«Իրականում, մենք պարզեցինք, որ դրությունը շատ ավելի բարեհաջող է, քան թվում էր, որովհետեւ մի քանի հարյուր միլիոն եվրո Է հետ գցվել որոշակի հաշիվներում եւ չի հայտնվել ընդհանուր հաշվեկշռի հաշվետվությունում»,- գրել Է կարդինալ Փելը:

 

«Կարեւոր Է նշել, որ Վատիկանը սնանկ չէ Սուրբ Աթոռը վճարում է հաշիվները՝ ըստ որում ունենալով զգալի ակտիվներ եւ ներդրումներ»,- հոդվածում վստահեցրել է Վատիկանի նախարարը:

 

Ջորջ Փելը Սուրբ Աթոռին չի մեղադրում ֆինանսական խախտումների մեջ, բայց ասում Է, որ Վատիկանի դեպարտամենտները ֆինանսական գործերում երկար ժամանակ գործնականում օգտվել են անսահմանափակ ազատությունից:

 

Ջորջ Փելը ոչ մի կարգի սերտ կապեր չի ունեցել Վատիկանում եւ Հռոմի պապի կողմից հրավիրվել Է հեռավոր Սիդնեյից, որպեսզի վերահսկողություն հաստատի Սուրբ Աթոռի խառնաշփոթ ֆինանսների նկատմամբ, որոնք երկար տարիներ կառավարել են իտալացիները: