ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարները պետք Է կանոնավոր շփումներ ունենան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նման համոզվածություն Է հայտնել ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը՝ Մալթայի բարձր մակարդակի խորհրդա-ամերիկյան հանդիպման 25-րդ տարեդարձի առթիվ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցերին:

 

Գագաթնաժողովը, որին նա 1989 թվականի դեկտեմբերի 2 – 3-ը մասնակցել Է խորհրդային իր պաշտոնակցի՝ Միխայիլ Գորբաչովի հետ, արդի պատմության մեջ զուգորդվում Է «սառը պատերազմի» ավարտվելու հանգամանքի հետ:

 

Հարցին, թե քսանհինգամյա վաղեմության իրադարձություններն ինչ կարող են սովորեցնել արդի քաղաքական գործիչներին եւ թե այժմ ինչ Է անհրաժեշտ ձեռնարկել՝ «սառը պատերազմի» վերականգնում թույլ չտալու համար, ԱՄՆ-ի նախկին նախագահը պատասխանել Է. «Սպիտակ տնից հեռանալու ժամանակից ի վեր ես չեմ զբաղվում խորհուրդներ տալով. եւ այժմ նույնպես չեմ զբաղվի:

 

Բայց, իմ կարծիքով՝ ակնհայտ Է, որ մեր ժողովուրդների, մեր ընդհանուր շահերի համար ավելի լավ Է, երբ մեր ղեկավարները չեն նմանվում այն նավերին, որոնք գիշերվա ծովում միմյանցից հեռանում են հանգցրած լույսե րով: Կարեւոր Է, որ մեր ղեկավարներն զգան միմյանց «սրտխփոցը»՝ փոխըմբռնման եւ միմյանց զգալու առումով, ինչը հնարավոր Է սոսկ կանոնավոր շփումների շնորհիվ»: