Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերը հայտնվել է Մոսկվայի «Սպարտակի» ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Բացի մոսկովյան ակումբից, 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելուն հավակնում են նաև «Յուվենտուսը» և «Նապոլին»: Վերջիններս տրանսֆերի ձեռք բերման համար արդեն կապ են հաստատել գերմանական կողմի հետ:

Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է մոտ 6 մլն եվրո:

Շմելցերը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մի հատվածը՝ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցելով ընդամենը երկու խաղի: