Հայաաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանն անդրադարձել է Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում «Հոֆենհայմի» դեմ հանդիպմանը և նշել.

«Շատ կարևոր հաղթանակ՝ նվիրված մեր երկրպագուներին: Շնորհակալություն հիանալի աջակցության համար»,- ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Հոֆենհայմ» հանդիպումն ավարտվել է դորտմունդցիների նվազագույն հաշվով հաղթանակով, ինչի արդյունքում Կլոպի թիմը բարձրացել է 14-րդ հորիզոնական: