Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի Ազգային Առաջնորդարանից, օծման արարողությունը տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Ա րամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի գլխավորությամբ:

 

Օծման արարողությանը հրավիրվում են Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի հավատացյալ համայնքները: Հրավիրվում են նաև այլ գաղութների այն հավատացյալները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել պատմական օրվան: