ՀՀ Ազգային ժողովը նախապատրաստում է հայտարարության տեքստ, որը կդատապարտի Օսմայան կայսրությունում հայերի ցեղասպանությանը զուգահեռ հույն ու ասորի փոքրամասնությունների ոչնչացոմը: Այս մասին հայտնեց ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովը «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

 

«Ողջունում եմ այս խորհրդաժողովը, որը շատ կարևոր է 2015 թվականի 100-րդ տարելիցի միջոցառումների ոգեկոչման տեսակյունից: Մենք' ՀՀ քաղաքացիներս, հայերս, Հայաստանում ապրող փոքրամասնությունները, շատ լավ գիտակցում ենք' ինչ է ցեղասպանությունը: Մենք պայքարում ենք, որ աշխարհի բոլոր անկյուններում լինի հստակ գիտակցումը' այլևս երբեք: Մարդակային հասարակությունը պետք է գիտակցի, որ ցեղասպանությունները մարդկության դեմ ուղղված ոճիներ են, ոչ թե մեկ առանձին ազգի: Բայց նույնքան վտանգավոր է ժխտողականությունը, այն նույնքան հանցավոր է, որքան ցեղասպանու թյուն իրագործելը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց ԱԺ փոխխոսնակը:

 

Շարմազանովի խոսքով' Թուրքիայի ղեկավարությունը չի կարողանում հաշտվել իր պատմության հետ, քանի որ հայ-թուրքական հարաբերություններում անընդհատ դրվում են նորանոր նախապայմաններ: «Ճշմարիտ են մեր գործընկերները, ովքեր նշեցին, որ գալու է ժամանակը, երբ ոչ միայն թուրք մտավորականներն են ծնկի իջնելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, գուցե նաև մեր հարևան երկրում կլինեն լուսավոր օրեր ու նրանց ղեկավարները կգիտակցեն, որ իրենց նախորդները ոչ միայն վնաս են հասցրել, այլև ցեղասպանել են ժողովուրդներին իրենց իսկ բնօրրանում»-ասաց Շարմազանովը:
«Քանի դեռ Թուրքիան այսօր պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մենք պետք է բոլորս, մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները, միասնական լինենք:

 

Անհրաժեշտ է չորս միասնություն' Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, համայն հայության և մեր բարեկամ երկրների միասնությունը: Այդ միասնությամբ պետք է թևակոխենք 2015 թվականը ու ասենք' «այլևս երբեք»»,-եզրափակեց Էդուարդ Շ արմազանովը: