Հանրային ծառայություններ մատուցող ռուսաստանյան երկու ընկերություններ' «Սիթի-Մոբիլ»-ը և «Մարկետ»-ը, իրենց գրասենյակային գործունեությունը տեղափոխել են Հայաստան: Երևանում բացված գրասենյակներից են կատարվելու այդ ընկերություններ կառավարումն ու հիմնական աշխատանքները, իսկ վաճառքներն ուղղվելու են ռուսական շուկա:

 

Լրագրողների հետ զրույցում տաքսի ծառայությունների օնլայն ամրագրմամբ զբաղվող «Սիթի-Մոբիլ» նախագծի համահիմնադիր Արամ Առաքելյանը տեղեկացրեց, որ Մոսկվայում մրցակցային պայմանները ծայրահեղ խստացել էին, ինչն էլ հիմք հանդիսացավ, որ գրասենյակները տեղափոխվեն Երևան: «Հայաստան տեղափոխվելը մեզ լուրջ առավելություններ տվեց' զարգանալու և նոր մասնագետներ ներգրավելու համար: Երևանում ծավալում ենք վերլուծական և ծրագրային աշխատանքներ և հույս ունենք, որ առաջիկայում կկարողնանք մեր գործառույթները կենտրոնացնել Հայաստանում: Տեղական շուկայում վաճառք չունենք, այտեղ գրասենյակային գործունեությունն ենք իրականացնում, իսկ ծառաությունները մատուցվում են ռուսաստանյան շուկայում, իսկ ապագայում ծրագրում ենք դուրս գալ արաբական երկրներ և Եվրոպա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա: Առաքելյանը տեղեկացրեց, որ ընկերությունում աշխատում են Հայաստանի մի քանի տաս նյակ քաղաքացիներ: «Վճարում ենք աշխատավարձեր և հարկեր' դրանով նպաստելով Հայաստանի տնտեսությանը, չնայած դրան' ներքին շուկայում վաճառք չենք իրականացնում և ՀՆԱ-ի արտադրական մասով մասնակցություն չունենք»,-հավելեց նա:

 

«Մարկետ» ըներերության գործադիր տնօրեն Դավիթ Առաքելյանն էլ տեղեկացրեց, որ ռուսական խոշորագույն ինտերնետ հիպերմարկետի' «маркет.рф»-ի հայաստանյան մասնաճյուղը աշխատանքով է ապահովել բազմաթիվ հայ երիտասարդների: «Այստեղ հիմնադրվելու պահից մտածում էինք, որ կարող ենք կադրերի խնդիր ունենալ, սակայն Հայաստանում ռուսերենի իմացությունը բարձր մակարդակի վրա է և կարողացանք հավաքագրել երկտասարդ կադրերի: Երևանից իրականացնում ենք ռուսաստանյան շուկայի պատվերները»,- նշեց Առաքելյանը: Նա տեղեկացրեց, որ «Սիթի-Մ ոբիլ» և «Մարկետ» ընկերությունները միասին Երևանում ստեղծել են 224 աշխատատեղ:

 

«Սիթի-Մոբիլ»-ը տեխնոլոգիական լուծումներով ստեղծված ավտոմատացված համակարգ է, որն ապահովում է ՌԴ-ում գործող տաքսի ծառայության սպասարկման և օնլայն ամրագրման ընթացքը, իսկ «Մարկետ» ընկերությունը ներկայացնում է շուրջ 700 hազար անուն ապրանքատեսակ ունեցող օնլայն հիպերմարկետ: