Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն գովաբանում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությունը և ղեկավարման նրա ոճն ավելի հաջող է համարում պատմական մյուս օրինակներից, մասնավորապես, Նապոլեոն Բոնապարտից:

 

«Անգելա Մերկելը եղել է այն անձը, ով իր հետևից տարել է հասարակությունը»,- հայտարարել Է Շոյբլեն Sueddeutsche Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում: Նախարարի խոսքով՝ նա ցուցադրում է ղեկավարման նոր որակ, «որն այնպես հարձակողական չէ, ինչպես Նապոլեոնինը, բայց ավելի հաջող է»:

 

Նրա խոսքով՝ Մերկելի ոճը «շատ անձնական է և առճակատման չի տանում», հաջողություն ունի Գերմանիայի սահմաններից շատ հեռու: Որպես իր խոսքի հաստատում նախարարը բերել է վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն Գերմանիան, ըստ գրավչության, երկրորդ երկիրն է արևմտյան զարգացած երկրներից եկվորների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: