Ամերիկյան Curiosity մարսագնացը հայտնաբերել է Կարմիր մոլորակի վրա լճի գոյության նոր ապացույցներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին հայտնել են Փասադենայի (Կալիֆոռնիայի նահանգ) Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ներկայացուցիչները:

 

2012 թվականի օգոստոսին Մարսի վրա վայրԷջք կատարած ապարատն զբաղվում Է Գեյլի խառնարանում հողի հետազոտությամբ: Հավաքված նմուշները, Ռեակտիվ շարժման լաբորատորիայի տվյալներով՝ թույլ են տալիս ասել, որ Մարսի մակերեւույթին գոյություն են ունցել ընդարձակ լճեր: Այս տեսությունը ժխտում Է այն պատկերացումը, թե ջրավազանները եղել են ստորգետնյա կամ Էլ թե դրանց կարճատեւ գոյությունը հնարավոր Է եղել սոսկ Մարսի մի քանի տարածաշրջաններում: Բացի այդ, գիտնականները կարծում են, որ Մարսի մթնոլորտը կարող Էր պահպանել զրո աստիճանից բարձր ջերմաստիճան:

 

Տեսության կառուցման համար հանգուցային են դարձել Շարպ լեռան ապարի հետազոտությունների արդունքները: Գիտնականները ենթադրում են, որ 3,8 միլիարդ տարի առաջ Մարսի վրա Շարպ լեռը չի եղել, դրա տեղում գտնվել Է խոշոր լիճ կամ ջրավազանների շղթա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: