ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հերքել է լուրերը, թե ինքը կաշառք է վերցրել, որ օգնի Ռուսաստանին և Քաթարին դառնալու մունդիալը հյուրընկալող երկրներ: «Ես քվեարկել եմ Քաթարի և Ռուսաստանի օգտին, քանի որ ցանկացել եմ, որ աշխարհի առաջնություններն անցկացվեն այն տարածքներում, որտեղ նախկինում չեն անցկացվել: Ես բացարձակապես մեղավոր չեմ և չեմ վերցրել ոչ Պիկասոյի նկար, ոչ ոսկե կտորներ, ոչ նավթ, ոչ գազ: Ես զոհ եմ բամբասանքների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Պլատինիի խոսքերը մեջբերում է Europe1-ը:

 

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները մեղադրել էին ՈՒԵՖԱ-ին' անարդար քվեարկության մեջ' 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնության երկրների ընտրության հարցում: