Թեհրանում Սիրիայի փոխվարչապետ, Արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախագահ Հասան Ռոուհանին խիստ դատապարտել է այն երկրներին, որոնք ստեղծել են ահաբեկչական կազմակերպությունները և մինչև այժմ, խոսելով ահաբեկչության դեմ պայքարելու մասին, աջակցում են նրանց: «Սիրիան, հենվելով զինված ուժերի և ազգի վրա, կարող է հաղթել ահաբեկչությանը»,- նշել է նախագահը՝ հաստատելով, որ Իրանն աջակցել է և կշարունակի աջակցել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում:

 

Սիրիայի արտգործնախարար Ուալիդ ալ Մուալլաեմը երախտագիտություն է հայտնել նրան սիրիական ճգնաժամի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշման համար: Նա հաստատել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը բոլոր ոլորտներում:

 

Հանդիպմանը ներկա են գտնվել Իրանի Արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆը և Իրանում Սիրիայի դեսպան Ադնան Մահմուդը: