Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում' ձյուն: 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին' հարավ-արևմտյան' 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 2-3աստիճանով, 11-ի ցերեկը նույքանով կբարձրանա:



Երևանում՝ դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ: 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: