Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Տասս»-ը, այդ մասին նա հայտարարել է Քյոլնում Քրիստոնեադեմոկրատական միության նստաշրջանի ժամանակ:

 

«Պատժամիջոցները կընդունվեն, եթե դրանք անխուսափելի լինեն»,- ասել է Մերկելը: Կանցլերը նշել է, որ մտադիր չէ Ուկրաինայի ճգնաժամի ներքո թուլացնել պաշտոնական Մոսկվայի դեմ ճնշումը: «Մենք խնդիրները չենք լուծի, եթե իրերն իրենց անուններով չկոչենք»,- ասել է Մերկելը:

 

Գերմանիայի կառավարության ղեկավարը նաև բացառել է Ուկրաինայի ճգնաժամի ռազմական լուծումը: