Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Լուդոգորեցի» դարպասը:

Հաշիվը 20-րդ րոպեին բացեց Կրիշտիանու Ռոնալդուն, 38-րդ րոպեին Գարեթ Բեյլը կրկնապատկեց դաշտի տերերի գոլային առավելությունը:

80-րդ րոպեին իր գոլով աչքի ընկավ Ալվարո Արբելոան, իսկ 8 րոպե անց Ալվարո Մեդրանը հաշիվը դարձրեց 4:0:

Նշենք, որ հանդիպման 19-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով` կարմիր քարտ ստացավ Մարսելինյոն:

Մադրիդյան թիմը խմբային փուլում ոչ մի պարտություն չկրելով կշարունակի պայքարը փլեյ-օֆֆ փուլում

 

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto