Նյու Յորքի Four Seasons հյուրանոցում Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաուլը պաշտոնապես ներկայացվեց որպես «Նյու Յորք Կոսմոս» ակումբի ֆուտբոլիստ:

Ակումբը հանդես է գալիս հարավամերիկյան ֆուտբոլային լիգայի երկրորդ դիվիզիոնում՝ NASL-ում:

Ֆուտբոլիստը կզբաղեցնի նաև թիմի ակադեմիայի տեխնիկական խորհրդատուի պաշտոնը:

«Հուսով եմ՝ մենք կկերտենք «Նյու Յորք Կոսմոս» մեծ պատմությունը, իսկ ես կունենամ իմ ներդրումը թիմի մեծագույն ապագայում»,-Ռաուլի խոսքը մեջբերում է ակումբի մամուլ ծառայությունը:

Рауль стал игроком «Нью-Йорк Космос» (Фото: nycosmos.com)